|
Փոխարժեքներ
26 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Աշխատանքային այցով Լեհաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ի երեկոյան հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի վարչապետ Յուրկի Կատայնենի հետ: Հայաստանի նախագահը և Ֆինլանդիայի վարչապետը քննարկել են հայ-ֆիննական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Յուրկի Կատայնենը ողջունելի է համարել Հայաստանում իրականացվող բարեփոխումները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կառույցներում համագործակցության զարգացմանը:
Սերժ Սարգսյանն այսօր Վարշավայում կմասնակցի Արևելյան գործընկերության գագաթաժողովի լիագումար նիստին: Հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նաև Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ: