Եվրահանձնաժողովը ցավում է Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի վերաբերյալ ՌԴ արձագանքի համար և հրավիրում Մոսկվային համագործընկերության: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ Արևելյան գործընկերության գագաթաժողովի վերաբերյալ Մոսկվայի արձագանքը կոշտ և սկզբունքային կլինի, քանի որ այդ հանդիպումն ունի «ակնհայտ հակառուսական ուղղվածություն»:
«Ես փոքր-ինչ անհանգստացած եմ նման հայտարարության առնչությամբ, քանի որ Ռիգայի գագաթաժողովը ցույց կտա՝ ինչ է հնարավոր բարեկամական և խաղաղ հարաբերության դեպքում: Մենք հրավիրում ենք Ռուսաստանին` մասնակցել նման տեսակի հարաբերություններին` միջազգային օրենսդրության պահպանմամբ»,- ասել է Հանը: