|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Օգոստոսի 26-ին, ժամը 22:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 3 ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Opel Astra G մակնիշի 34 AN 129 (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և Opel Astra G մակնիշի 30 OS 211 պետհամարանիշերով (վարորդ՝ Ա. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Opel Astra G մակնիշի ուղևոր Ս. Գ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են Opel Astra G մակնիշի 30 OS 211 պետհամարանիշով ավտոմեքենան: