կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-23 18:38
Հասարակություն

Ծառուկյանը որոշել է Արցախում զորամաս կառուցել

Ծառուկյանը որոշել է Արցախում զորամաս կառուցել

Այսօր հայտարարություն է տարածվել Գագիկ Ծառուկյանի անունից, որում ասված է, որ ինքը պատրաստվում է Արցախում զորամաս կառուցել:

«Այսօր կայանալու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը: Այն իրապես մեծ նշանակություն ունի Արցախի եւ նրա ժողովրդի համար:

Յուրաքանչյուր տարի ես եւս իմ ֆինանսական մեծ ներդրումն եմ ունեցել կարեւորագույն այս գործում: Ես Արցախի ու նրա ժողովրդի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ, նրանք շատ թանկ են ինձ համար եւ հենց դա է պատճառը, որ Արցախում իմ կողմից իրականացվող աշխատանքները շարունակական են՝ վերաբնակեցված համայնքների բնակիչներին դրամական աջակցություն, գյուղտեխնիկայի եւ մեքենաների նվիրատվություն, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ խոշոր գումարների նվիրատվություն: Իսկ այս անգամ ես որոշել եմ, հանուն Արցախի եւ նրա անվտանգության, հանդես գալ եւս մեկ խոշորածավալ նախաձեռնությամբ:

Իմ միջոցներով Արցախում կառուցվելու է միանգամայն նոր, բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովված զորամաս, քանի որ այսօր մեզանից յուրաքանչյուրի գերնպատակն ու գերխնդիրը պետք է լինի Արցախի անվտանգության ամրապնդումն ու խաղաղության ապահովումը: Այս զորամասի կառուցման հողային աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են, իսկ հիմնական շինարարությունը մեկնարկելու է գարնանը: Ապահովվելու է նաեւ այդ զորամասի մշտական ջրամատակարարումը: Կարծում եմ, յուրաքանչյուրն իր գործով պետք է ապացուցի Արցախի հանդեպ ունեցած սերը:

Եվ ուրեմն հանուն մեր բոլորի Արցախի՝ անենք հնարավոր ամեն բան հայկական երկրորդ պետության բարօրության եւ անվտանգության համար»:

Կից ներկայացնում ենք զորամասի մանրակերտը: