|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության, փորձի փոխանակման և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում աշխատանքային այցով պաշտպանության բանակում գտնվող ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ հունվարի 29-ին այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զրահատանկային զորամասերից մեկն ու ծանոթացել ռազմական ու թիկունքային նշանակության նորակառույց շինությունների պայմաններին՝ Yerkir.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից:
Բանակի հրամանատարն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետը գնահատել են շինարարական աշխատանքների որակն ու համոզվել, որ կատարված աշխատանքները նոր շունչ և որակ կհաղորդեն զորամասի մարտունակության ամրապնդմանն ու զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը:
Շրջայցի ավարտին, իրականացված և դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքների վերաբերյալ, պատասխանատու սպաներին վերադաս հրամանատարության կողմից տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ: