Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ հանձնարարական տվեց: Նա հիշեցրեց, որ 2016 թվականի մարտին կառավարության կողմից հիմնվել է օրենսդրության կարգավորման ազգային հիմնադրամ:
«Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել ենք դեպքեր, երբ, առանց հստակ պատճառաբանություններ ներայացնելու, հիմնադրամի կողմից տրամադրված առաջարկությունները չեն ընդունվել»,- ասաց նա:
Ելնելով վերոնշյալից` վարչապետը հանձնարարեց համապետական գործադիր մարմինների ղեկավարներին` գործնականում ապահովել իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարգավորման ազդեցության արդյունքում ներկայացված առաջարկությունների լիարժեք ուսումնասիրումը և վերլուծումը, իսկ դրանք մերժելու դեպքում ներկայացնել հստակ հիմնավորումներ:
Նա նաև հանձնարարեց մեկամսյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմին ներակայացնել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն հիմնադրամի` 2018 թվականի տարեկան գործողությունների շրջանակում կարգավորման ազդեցության ենթակա իրավական ակերի նախագծերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ հաշվի առնելով կառավարության կողմից հաստատված միջոցառումները և գերակա խնդիրները:
«Հատուկ ուշադրություն դարձրեք սրան, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեկ-մեկ այս հիմնադրամն ինքն է որոշում՝ չունենալով պատվերներ: Քանի որ պատվիրատուն մենք ենք, ստեղծել ենք մի օղակ, որը պետք է բոլոր այդ ռիսկերը գնահատի, համապատասխան վերլուծություն տա, և մենք որոշենք` ճիշտ ուղղությամբ ենք, թե` ոչ»,- ասաց Կարապետյանը: