|
Փոխարժեքներ
21 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Այսօր խորհրդարանում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այս շաբաթ Արգենտինայում տեղի է ունեցել կուսակցական համաժողով:
«Արգենտինայում ներկուսակցական համաժողով անցկացրեցինք, որին մասնակցեցին Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը և ես: Նման ֆորմատով տարբեր հանդիպումներ մենք միշտ անցկացնում ենք: Հանդիպել ենք Կանադայի, ԱՄՆ-ի Կենտրոնական և Արևելյան կոմիտեների, ինչպես նաև Բրազիլիայի, Ուրուգվայի, Արգենտինայի և Ավստրալիայի մեր կառույցների ներկայացուցիչների հետ: Նման հանդիպումներ ամեն տարի տեղի են ունենում»,- հայտնեց նա:
Ամփոփելով նախորդ շաբաթը` պատգամավորը կարևորեց մոտ մեկուկես ամիս առաջ տեղի ունեցած` Միացյալ Արևելքի տարածաշրջանի և ՅՈւՆԵՍԿՕ-ի համաժողովը, նաև նշեց, որ մոտ ապագայում լինելու է ևս մի համաժողով` ԱՊՀ երկրներ- Հայաստան-Արցախ կտրվածքով: