Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավորներ Կարեն Ավագյանի և Հրայր Թովմասյանի ներկայացրած՝ բժիշկների դեմ բռնություն գործադրողների պատիժը խստացնելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ:
Վարման կարգով ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: Նա նշեց, որ դա ակնհայտորեն առաջադիմական փոփոխություն է, և «Ելք» խմբակցությունը կողմ է քվեարկելու: «Բայց մեկ վերապահում ունեմ: Ինձ համար առնվազն տարօրինակ էր, երբ այլընտրանքային կարծիք էր հնչում ՀՀԿ խմբակցությունից. միանգամից սաստեցիք, թե ներկուսակցական հարթակ կա»,- ասաց նա:
Պատգամավորի այս դիտարկմանն արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Դուք մեր ներկուսակցական հարցերով մի' զբաղվեք, հանգիստ եղեք»:
ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ ուրախ է, որ «Ելք»-ը կողմ է քվեարկելու: «Ինչ վերաբերում է իմ նկատառմանը, ապա այն հետևյալն էր` ես իմ գործընկերոջ մասնագիտական դիտարկմանը չեմ անդրադառնա ԱԺ ամբիոնից` հաշվի առնելով, որ մենք կարող ենք հանձնաժողովում մասնագիտական քննարկում ծավալել: Սաստելու ոչինչ չկա, խնդրում եմ մի' խեղաթյուրեք»,- հայտարարեց նա:
Նշենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն էր ասել, թե այս նախագծի ընդունումը ժամանակավրեպ է:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ևս վարման կարգով ելույթ ունեցավ: «Ես կոչ եմ անում նախագծի վերաբերյալ քվեարկությունը չքաղաքականացնել, այլ քվեարկել սեփական համոզմունքներին և խղճին համապատասխան»,- ասաց նա:
Նշենք, որ նախագծին մասնավորապես դեմ էր «Ծառուկյան» խմբակցությունը, սակայն դեմ քվեարկեց ընդամենը երկու պատգամավոր, մյուսները՝ ձեռնպահ:
Նախագիծն ընդունվեց ձայների` 56 կողմ, 2 դեմ և 23 ձեռնպահ հարաբերակցությամբ: