|
Փոխարժեքներ
21 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 86, դեմ` 6 պատգամավոր` «Ելք» խմբակցությունը:
Վարման կարգով ելույթում «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն ասաց, որ 120 գիտաշխատողներ և դասախոսներ միացել են դասադուլին՝ հորդորելով դեմ քվեարկել, ինչը ժամանակ կտա լրամշակել օրենքը և հետո նոր ընդունել։
Հիշեցնենք, որ երեկ որեւէ խմբակցություն հարցի կապակցությամբ այդպես էլ առաջարկություն չներկայացրեց, միայն կառավարության նախաձեռնությամբ որոշում է կայացվել, որ տարկետման իրավունքը կպահպանվի միայն այն ասպիրանտների համար, ովքեր մինչև 2020 թ. տարկետման իրավունք են ստացել։