| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մարտի 12-ին ՄԱԿ-ում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված նախարարական համաժողովը, որին մասնակցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի գլխավորած պատվիրակությունը։ Համաժողովը կազմակերպվել էր Նյու Յորքում մեկնարկած Կանանց կարգավիճակի հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում և նվիրված էր ֆրանկոֆոն երկրներում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և աղջիկների դերակատարության բարձրացմանը։
Համաժողվի քննարկումների կենտրոնում էր Երևանում 2018թ․ կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովն ու դրա շրջանակներում Երևանում ընդունված «Կանանց և տղամարդկանց միջև հավասարության, կանանց իրավունքների և առաջխաղացման խթանմանման մասին» ռազմավարությունը, ինչպես նաև՝ վերջինիս իրականացման ուղղությամբ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամների կողմից ձեռնարկվող քայլերը։ Համաժողովի մասնակիցները շնորհավորանքի խոսքեր ուղղեցին հայկական կողմին՝ Երևանյան գագաթաժողովը բարձր մակարդակով անցկացնելու և ֆրանկոֆոնիայում նախագահության շրջանակներում կարևոր նախաձեռնություններով հանդես գալու կապակցությամբ։
Միջոցառման ընթացքում Զ․ Բաթոյանը մտքեր փոխանակեց նաև Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթաժողովը 2020թ․ հյուրընկալող երկրի՝ Թունիսի Կանանց, ընտանիքի, երեխաների և տարեցների հարցերով նախարար Նազիհա Լաաբիդիի հետ։