|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արդեն 6-րդ օրն է` որոշ ուսանողներ դասադուլներ են կազմակերպել ընդդեմ տարկետման վերացման: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն իր 4 ընկերների հետ այսօր ԵՊՀ լսարաններից մեկում հացադուլ հայտարարեց: Նա հեռախոսակապի միջոցով «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ այն հարցին, թե ովքեր են կանգնած իրենց շարժման հետեւում: Դավիթը նախ վստահեցրեց, որ որեւէ ուժ իրենց ետեւում կանգնած չէ, բայցեւ անդրադարձավ այն հրապարակումներին, թե ինչ կապ ունի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն իրենց նախաձեռնության հետ: Ըստ նրա` Միրզոյանը 2004-ից «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ է, եւ Միրզոյանի մոտ գաղափարական փոփոխություններ չեն եղել:
Ի դեպ, Դավիթը նաեւ հայտարարեց, որ այս օրենքով տարկետման ինստիտուտը ոչ թե վերանում է, այլ սահմանափակվում: