Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ այսօր «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից երկուսը՝ Դավիթ Պետրոսյանը և Յուրի Ավագյանը, հացադուլ են հայտարարել: Դավիթ Պետրոսյանը նշել էր, որ տարկետման վերացման դեմ իրենց պայքարը շարունակվելու է այն կետից, որտեղից դադարեցվել է:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ «Ազատության» ուղիղ եթերում նշել էր, որ, իր կարծիքով, տղաների շարժումն ուղղորդված է: «Նրանք երեկ չէ առաջին օրն են եկել Լեհաստանից` «Սորոս»-ի հայտնի համաժողովից: Բբնականաբար, երևի ինչ-որ առաջադրանքներ են ստացել ու առավոտյան եկել, մտել են լսարան ու հացադուլ են անում»:
Yerkir.am-ի հետ զրույցում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից Լևոն Չուկակլյանը նշեց, որ ռեկտորի հայտարարությունն անհիմն է: «Նման կարծիք արտահայտելն ուղղակի իրենց դերն է իջեցնում, և պարզ է դառնում, որ փորձում են խեղաթյուրել մեր պայքարի բովանդակությունը։ Ինչպես մեր տղաներից մեկն ասաց՝ մեզ ավելի շատ հովանավորում են հզոր ռենջերներն ու Ձմեռ պապը, քան «Սորոս»-ը։ Իսկ Դավիթի այցը Լեհաստան որևէ կապ չունի «Սորոս»-ի հետ, և մեր նախաձեռնության անդամներից որևէ մեկը չի գնացել Լեհաստան։ Դավիթը գնացել էր Լեհաստան` «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» անդամ լինելով՝ վերապատրաստման»,- ասաց նա։
Չուկակլյանի խոսքով՝ անհիմն կարծիքների համար պետք է ներողություն խնդրեն, քանի որ հասարակության առջև ոչ հիմնավորված խոսքերը չեն կարող փաստարկել։
Ըստ նրա՝ ինքն էլ վերջերս «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից կրթաթոշակ է ստացել: «Հիմա ի՞նչ՝ պետք է ասեն՝ Ծառուկյա՞նն է մեզ հովանավորում։ Մարդու անձնական գործունեությունը և նրա ընկերների, ծանոթների շրջանակը որևէ ազդեցություն չունեն նախաձեռնության որոշումների հետ»,- ասաց նախաձեռնության անդամը:
Մանրամասները՝ տեսանյութում: