|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը լրագրողներին պատմել է, որ շփվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Մանիլայում կայացած ընթրիքի ժամանակ, որը նվիրված էր Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի 50-ամյակին. հայտնում է РИА Новости-ն:
Մեդվեդևի կարծիքով` ամերիկացի առաջնորդը բաց և բարի կամք ունեցող մարդ է, որի հետ կարելի է խոսել տարբեր թեմաներից: Նա նշել է, որ իրենք քննարկել են երկու պետությունների հարաբերությունների պատմությունը և հիշել Երկրորդ համաշխարհային պատերազմը: