|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլի է տվել, որը նվիրված էր Պուտին-Թրամփ հանդիպման բանակցություններին: Լավրովն այդ բանակցությունները անվանել է կառուցողական:
«Իսկապես երկարատև ու զուտ քաղաքական հանդիպում էր: Իմ տպավորությունն այն է, որ թե ՌԴ, թե ԱՄՆ նախագահները առաջնորդվում էին իրենց ազգային շահերով, միաժամանակ փորձելով ձեռք բերել փոխադարձ շահավետ պայմանավորվածություններ, այլ ոչ առաջ քաշելով առճակատման սցենարներ կամ խնդիրներ գտնել:
Մասնավորապես, Լավրովի խոսքով, նախագահները քննարկել են իրավիճակը Կորեական թերակղզում, Սիրիայում: Երկու գերտերությունների նախագահները պայմանավորվել են ստեղծել ուղիներ` Ուկրաինայում ստեղծված վիճակը կարգավորելու նպատակով:
Թրամփը, Լավրովի խոսքով, Պուտինին ասել է, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքներին Ռուսաստանի մասնակցության թեմայով արշավը ձեռք է բերում տարօրինակ բնույթ: Պուտին-Թրամփ բանակցությունները տևել են երկու ժամ: