| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պատմել է, թե ինչպես է իր նախագահության օրոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գիշերային ակումբ այցելել։ Այս մասին նա պատմել է Youtube-յան «Դմիտրի Գորդոնի մոտ» ծրագրի շրջանակում:
Նա, մասնավորապես, ասել է՝ «Թրամփի համար էլեկտրամոբիլը վարել է մինչև առավոտյան յոթը», բացի այդ նրա հետ ցատկել է «շատրվանների տակ»:
Ըստ Սահակաշվիլիի՝ մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ հաճույքով էին այցելում Վրաստան: Օդեսայի շրջանի նախկին նահանգապետն իր հյուրերի թվում նշել է 2016թ.-ին ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին, ինչպես նաև 2008թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններում նախագահի նախկին թեկնածու Ջոն Մակքեյնին, որը Թբիլիսի է այցելել «մոտ տասն անգամ»:
Միևնույն ժամանակ, Սահակաշվիլիի վստահեցմամբ, գիշերը նրան այցելել է գործարար Բորիս Բերեզովսկին և խնդրել կազմակերպել իր հարսանիքը մի աղջկա հետ: Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ միջոցառումը կազմակերպվել է, բայց մինր այդ հարսնացուն լքել է գործարարին: