|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արդեն չորրորդ օրն է, ինչ մի խումբ ուսանողներ շարունակում են դասադուլն ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման: Այժմ նրանք իրենց ակցիան շարունակում են ՀՀ Ազգային ժողովի մոտ, քանի որ ԱԺ գլխադասային հանձնաժողովում այսօր` 18։00-ին, տեղի է ունենալու «Զինվորական ծառայության և զինապարտության» մասին օրենքի քննարկումը: Նրանց պահանջն է` մասնակցել քննարկմանը:
Հիշեցնենք, որ ուսանողները դասադուլի առաջին օրը ուսանողները հրաժարվել էին հանդիպել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, քանի որ հանդիպման ժամանակ չէր ապահովվելու ուղիղ եթեր: Իսկ արդեն դասադուլի հաջորդ օրը նրանց ընդունեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Երեկ էլ ուսանողները հանդիպեցին վարչապետ Կարեն Կարապետյանի, պաշտպանության և ԿԳ նախարարների հետ: