|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վաղ առավոտից Եղվարդի՝ անտուն մնացած բնակիչները կառավարության շենքի առջև դարձյալ բողոքի ակցիա են կազմակերպել. նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով` կառավարությունից արձագանք իրենց ստացել են: «Վարչապետի օգնականն ասել ա, որ վարձ տանք, գնացեք, ապրեք: Դրանից հետո արդեն` դուք բոլորդ էլ աշխատում եք, գնացեք, պետական աշխատեք: 55.000 փող եմ ստանում, 50.000 նպաստ ա, դրանով էս 5 երեխին ո՞նց պահեմ»,- նշեց նա:
Եղվարդի ցուցարար բնակիչները պնդում են նաև, որ Գուրգեն անունով մեկը 3 օր առաջ գնել է իրենց տան տարածքը՝ ծեծելով դուրս հանել իրենց այնտեղից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ Եղվարդի` կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացող բնակիչները գիշերել էին այնտեղ: