Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Թուրքիայում 20-29 տարիքային խմբի երիտասարդների 1/3-ը որևէ բանով չի զբաղվում: Թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքը, վկայակոչելով երկրի վիճակագրական ծառայության տվյալնեը, նշում է, որ 20-24 տարիքային խմբում 33.7 տոկոսը, իսկ 25-29 տարիքային խմբում երիտասարդների 34.5 տոկոսը ո՛չ ուսում է ստանում, ո՛չ էլ աշխատում: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը:
«Ոչ մի բանով չզբաղվողները» 15-24 տարիքային խմբում, 2017–ի հուլիսի տվյալներով, կազմում են 26.7 տոկոս, նախորդ տարվա նույն ամսի 26.3 տոկոսի դիմաց:
Նշվում է, որ Թուրքիայի երիտասարդ բնակչության շրջանում տղամարդկանց շրջանում որևէ զբաղմունք չունեցողները կազմում են 16.9, իսկ կանանց շրջանում` 37.1 տոկոս: Այս ցուցանիշը 2016-ի հուլիսին եղել է, համապատասխանաբար, 16.5 և 35.9 տոկոս:
Ըստ աղբյուրի` այս ցուցանիշները անհանգստություն են առաջացրել Թուրքիայի պատկան մարմինների շրջանում: Իրավիճակը շտկելու համար Թուրքիայի կրթության նախարարությունը, սոցիալական ապահովության վարչությունը և գործատուների միությունը համատեղ միջոցներ կձեռնարկեն: