կարևոր
1453 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-05-05 15:15
Հասարակություն

Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան

Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է.

«Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, որքա՞ն կլիներ հայության թիվը, եթե չլիներ Հայոց ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել՝ կազմենք զոհերի ցուցակը, որ իբր թուրքերի համար հավաստի լինի։

Թուրքերի համար մի անհանգստացեք, իրենք դեռ 1919-21թթ. ազգային դատական ատյանների անբեկանելի դատական ակտերով են ճանաչել էթնիկ շարժառիթով զանգվածային բնաջնջումների փաստը։ Այդ դատական ակտերի հիման վրա մեր ջանքերով անգամ միջազգային ապահովագրական ընկերությունները զոհերի ազգականներին հատուցումներ են վճարել, ինչը պետական մակարդակով, ցավոք, այլևս չի կազմակերպվում ...»։