|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․
«Անդադադար ռեժիմով Քննչական կոմիտեն շարունակում է ձերբակալել սեպտեմբերի 19-ի հանրահավաքին մասնակցած երիտասարդներին: Ձերբակալում են առավելապես արցախցիներին, 17-ից 20 տարեկան երիտասարդների:
Քննչականը ԱԱԾ-ից ստանալով տեսանյութերում երևացող երիտասարդների նույնականացման տվյալները միջնորդություններ է ներկայացնում դատախազին քրեական հետապնդում հարուցելու համար: Դատախազն էլ սովորական դահիճի նման առանց վարանելու անմիջապես հարուցում է քրեական հետապնդումը, որից անմիջապես հետո էլ քննիչը ձերբակալման որոշումներ է կայացնում: Այս պրոցեսն իրականացվում է ավտոմատացված ռեժիմով, առանց մտածելու համար նախատեսված օրգանն օգտագործելու: Իսկական դահիճների հավաքածու իրավապահ համակարգ է գործում:
Միայն այն հանգամանքը, որ քննիչն առանց հրավիրելու մեղադրյալներին, առանց նրանց մասին որևէ տվյալ ստանալու՝ կալանքի ներկայացնելու համար կայացնում է ձերբակալման որոշում ամբողջությամբ բավարար է կալանքի միջնորդությունը մերժելու համար:
Դատավորներին կոչ եմ անում չվախենալ իրենց իրական առաքելությունն իրականացնելուց, չմոռանալ, որ իրենք պետք է լինեն անկախ և անկողմնակալ, պարտավոր են լինել դատավոր»: