Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս բացահայտումների ամենաշահագրգիռ կողմերից մեկը նաև մենք ենք. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը` խոսելով հարուցված քրեական գործի մասին, ըստ որի՝ հայտնաբերվել են ապօրինի ծառահատումների իրական ծավալները չարձանագրելու և պատճառված վնասը նվազեցնելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստացող կազմակերպություններ ու անձինք, այդ թվում՝ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաներ:
«Ներկայումս էլ տեսչական մարմինն իրականացնում է ստուգումներ Հայաստանի 4 անտառտնտեսությունում, և սպասվում են նոր բացահայտումներ: Տեսչական մարմինը 10 ստուգում է իրականացնում, որոնցից 9-ը անտառհատումների ուղղությամբ»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով` իրենց նպատակն է օժանդակել իրավապահ մարմիններին, որպեսզի լիարժեք բացահայտումներ տեղի ունենան: «Այն պաշտոնատար անձինք, ովքեր ապօրինի գործողություններ են խրախուսում, քաջալերում, նրանք պետք է ենթարկվեն պատասխանատվության: Չի կարելի ապօրինությունը դարձնել կյանքի նորմ»,- հայտարարեց Մինասյանը:
Հարցին` շա՞տ են նման դեպքերը, նա պատասխանեց, որ առաջիկայում կլսենք ավելի շատ դեպքերի մասին:
Հարցին էլ` ինչո՞ւ նախկինում չէին արվում այս բացահայտումները, նախարարը պատասխանեց. «Ես իմ ժամանակահատվածի գործողությունների ներքո եմ ներկայացնում մոտեցումները: Որեւէ մեկը չի սահմանափակել մարդու` տաքանալու իրավունքը, արգելել, բայց ապօրինությունների միջոցով կուտակել եկամուտներ, փորձել այն դարձնել կյանքի նորմ, պատժվելու է, բացահայտումները շարունակվելու են»: