|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Տարին դեռ չի ավարտվել, սակայն այս տարի արդեն 1273 ծառ է ապօրինի հատվել, որը 210-ով ավելի է, քան 2014-ին. այսօր լրագրողներին հայտնեց «Հայանտառ» ՊՈԱԿ–ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:
Նա նշեց, որ 2013-ին էլ ապօրինի ծառահատումների թիվը եղել է 928-ը, ստացվում է` ծառահատումների թիվն աճման միտում ունի:
«Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ փափուկ փայտանյութի տրամադրումը նվազել է: Մյուս կողմից՝ 2004-ին ծառահատումների թիվը 32 160-ն էր, և այս ցուցանիշի նվազումն էլ գազաֆիկացման աշխատանքների արդյունքն է»,- ասաց Մաթևոսյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ 1 անտառապահը 500-600 հա տարածք է հսկում, սակայն անտառապահով հարց չի լուծվի: «Ապօրինի հատումները ծնող պատճառները պետք է վերացնել, ոչ թե յուրաքանչյուր 10 հա մեկ անտառապահ դնել: Սահմանամերձ և անտառամերձ համայնքներում հիմնական վառելիքը փայտն է, և մենք հիմա վարչապետից հանձնարարական ունենք, որ այդ համայնքներում ծառահատումներն այլ դաշտ մտնեն. մենք պետք է մարդկանց սովորեցնենք` ինչպես անտառին մինիմալ վնաս տալով վառելափայտ ստանալ: Նման փորձ Վրաստանն ունի, որը հաջողվել է»,- ասաց Մաթևոսյանը:
Ի դեպ, 2015-ին 175 հա անտառվերականգնման աշխատանքներ են կատարվել: