Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Ուզբեկստան այցի շրջանակում, այցելել է Տաշքենդի հայկական Սուրբ Փիլիպոս եկեղեցի ու հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Զրույցի ընթացքում վարչապետը ներկայացրել է կառավարության գործունեության հիմնական ուղղությունները, խոսել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին ու այդ գործում կարևորել համայնքի դերակատարությունը:
«Չափազանց շահագրգռված ենք Հայաստանի զարգացման գործում մեր սփյուռքահայության մասնակցությամբ: Մենք շատ երկրների հետ բարեկամական հարաբերություններ ենք կառուցել՝ օգտագործելով մեր սփյուռքի ներուժը: Երկրների ղեկավարության հետ հանդիպման ժամանակ միշտ նշում ենք այն, որ մեր հայրենակիրցներն իրենց երկրների օրինապաշտ քաղաքացիներն են, բայց միաժամանակ պատմական հայրենիքը չեն մոռանում, և դրանում շատ մեծ ներուժ կա: Քայլեր ենք ձեռնարկելու երկկողմ կապերի ակտիվացման ուղղությամբ, և հուսով ենք, որ դուք Հայաստանի հետ ձեր կապն ակտիվ կպահեք: Դուք մեր դեսպաններն եք Ուզբեկստանում ու Ուզբեկստանի դեսպանները կարող եք լինել Հայաստանում», - ասել է Կարեն Կարապետյանը: