Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ կառավարության նիստից առաջ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարությամբ հանդես եկավ, որը վերաբերում էր Համաշխարհային բանկի կողմից հրապարակված «Գործարարությամբ զբաղվելը 2016թ.» զեկույցին: Ըստ այդ զեկույցի՝ Հայաստանը երեք կետով առաջ է շարժվել և 189 երկրների շարքում զբաղեցնել 35-րդ հորիզոնականը։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանը զեկույցում գտնվում է վերջին տարում երեք կամ ավելի բարեփոխումներ իրականացրած երկրների շարքում։
«Հայաստանի դիրքի բարելավման հիմքում ընկած են երեք ուղղություններով կատարված բարեփոխումներ, մասնավորապես՝ շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը, առևտրի հետ կապված փաստաթղթային ընթացակարգերի պահանջվող ժամկետների ու ծախսերի կրճատումը և պայմանագրերի կիրարկման որակը»,- ասաց վարչապետը։
Առանձին-առանձին անդրադառնալով այդ երեք բարեփոխումներին՝ նա նշեց, որ Հայաստանը պարզեցրել է շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը, մասնավորապես՝ ցածր ռիսկային նախագծերի համար այժմ չեն կիրառվում ճարտապետական նախագծերի հաստատման և շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները։ ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում Հայաստանը կրճատել է առևտրի հետ կապված փաստաթղթային ընթացակարգերի ժամանակներն ու ծախսերը, արդյունքում՝ սահմանային ձևակերպումների համար պահանջվող 50 ժամը դարձել է 3 ժամ։ Այս ուղղությամբ Հայաստանը 58-րդ տեղից տեղափոխվել է 29-րդ տեղ:
Վարչապետը նաև նշեց, որ, ՀՀ դատական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, որով դատավորները նշանակվում են պատահականության ու ամբողջապես ավտոմատացված սկզբունքով, բարելավվել է պայմանագրերի կիրակման որակը։
«Ընկերությունների հիմնադրման առումով՝ Հայաստանը աշխարհում լավագույն երկրների թվում է՝ 189 երկրների շարքում զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։ Սեփականության գրանցման տեսակյունից՝ գտնվում է 14-րդ հորիզոնականում, քանի որ Հայաստանում բիզնես սկսելու համար գործարարից պահանջվում է երեք օր. սա համաշխարհային առաջատար եվրոպական երկրի՝ Դանիայի ցուցանիշ է։ Եթե աշխարհում սեփականության գրանցումը միջինում կատարվում է 48 օրում, ապա Հայաստանում բավարար է 7 օրը»,- ասաց նա։
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մշտապես առկա են բարելավման լրացուցիչ հնարավորություններ, ինչը պետք է լինի բոլոր գերատեսչությունների ուշադրության կենտրոնում և իր անձնական հսկողության ներքո: