Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արարատ Միրզոյանը տարկետումից օգտվելու համար դիսկոմֆորտի մեջ ընկնելու կարիք չունի, քանի որ գիտությամբ է զբաղվել: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ «Ելք»-ի պատգամավորԱրարատ Միրզոյանի ծառայության վերաբերյալ հայտարարությանը:
«Այն մարդիկ, ովքեր օգտվել են այդ հնարավորությունից, եկել, ասում են՝ եկեք այդ հնարավորությունը վերացնենք։ Սրա մասին է կոմֆորտի հարցը, ոչ թե այն, որ մենք հակառակ ճանապարհից ենք գալիս։ Մենք չենք դրա ջատագովը։ Եթե լինեինք, ապա Արարատ Միրզոյանը կլիներ դիսկոմֆորտի մեջ, որովհետև օգտվել է տարկետման իրավունքից, և բոլորը, ովքեր գտնվում են իշխանության մեջ, օգտվել են դրանից»,- նշեց նա։
Անդրադառնալով Վիգեն Սարգսյանի այն հարցադրմանը, թե ինչպե՞ս է ինքը բանակում ծառայելու ընթացքում բարձրագույն կրթություն ստացել, պատգամավորն ասաց. «Երբ ես պետական կառավարման ակադեմիայում մագիստրոսական թեզ էի պաշտպանում, Վիգեն Սարգսյանը պետական հանձնաժողովի ղեկավարն էր: Քչերը հինգ ստացան թեզի պաշտպանության ժամանակ, և այդ քչերի մեջ ես էի։ Վիգեն Սարգսյանը հանձնաժողովի նախագահ էր, և ամենաշատ հարցը նա տվեց ինձ։ Եթե կասկածներ կան իմ՝ կրթական անցած ճանապարհի հետ կապված, ապա Վիգեն Սարգսյանի ղեկավարած հանձնաժողովը չէր կարող ինձ 5 նշանակել մագիստորսական թեզը պաշտպանելուց»,- ասաց պատգամավորը։
Էդմոն Մարուքյանը նաև նշեց, որ եթե ՊՆ-ն պարզաբանում է տարկետման վերացումն այն հանգամանքով, որ ասպիտանտուրա ավարտածների զգալի մասն անգամ մի հոդված չի գրել, ապա դրա մեղավորը իշխանությունն է, քանի որ թույլ է տվել կոռուպցիայի միջոցով այդքան տարի խուսափել ծառայությունից։