|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Անկարան պաշտպանում է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը. հայտնում է Лента.ру-ն:
Մեդվեդևի խոսքերով` տվյալներ կան, որոնք վկայում են այդ կազմակերպությունից նավթամթերքի մատակարարման գործում մի շարք թուրք պաշտոնատար անձանց շահագրգռվածության մասին:
«Թուրքական իշխանությունների անմիտ հանցավոր գործողությունները` ինքնաթիռը խոցելը, հանգեցրեցին երեք հետևանքի: Մասնավորապես` Թուրքիան ցույց տվեց, որ պաշտպանում է ԻՊ-ին»,- հավելել է վարչապետը։
Ըստ նրա` երկրորդ հետեւանքն է, որ ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունները սրվել են Թուրքիայի պատճառով:
«Բացի այդ` վտանգվել են բարիդրացիական հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի միջև, այդ թվում` տնտեսական ու հումանիտար ոլորտներում»,- ասել է Մեդվեդևը: