կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-25 13:22
Քաղաքական

Չափիդ մեջ մնա ու մի խառնվիր մեծերի գործերին. ԲՀԿ-ն հակադարձում է ֆինանսների նախարարին

Չափիդ մեջ մնա ու մի խառնվիր մեծերի գործերին. ԲՀԿ-ն հակադարձում է ֆինանսների նախարարին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը ԱԺ նիստում անդրադարձավ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հայտարարությանը, որն, ըստ էության, քննադատություն էր՝ ուղղված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, նաեւ վերաբերում էր Գագիկ Ծառուկյանի բիզնեսին:

 

Նախարարը երեկ, ի պատասխան ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարության, թե «ագահ թալանչիներ» կան, ասել էր, թե ագահ թալանչիների չափանիշներին համապատասխանում է կազինո ունեցող անհատը:

 

Պատգամավորը նշեց. «Պարզ չի, թե ինչո՞ւ էր եկել Դավիթ Սարգսյանը, քննարկվող հարցից անտեղյակ էր, բայց քանի որ թույլ տվեց վիրավորել ԲՀԿ-ին, քառյակին, ես անդրադառնամ նրան ևս: Կարծես, նորմ է դառնում, որ ամբիոնի մոտ հանդես է գալիս մի տեսակ տղայական պահվածքով, հոխորտում է, որ հետո իր շրջապատում ասի՝ տեսաք` ի՞նչ արեցի»:

 

Նա հորդորեց Դավիթ Սարգսյանին՝ մնալ չափի մեջ: «Մնա չափիդ մեջ ու մի խառնվիր մեծերի գործերին»,- շեշտեց պատգամավորը:

 

Ստեփան Մարգարյանի խոսքով՝ ֆինանսերի նախարարությունը միշտ էլ կարևոր դերակատարություն է ունեցել կառավարությունում, սակայն կառավարությունը Դավիթի Սարգսյանին տեղյակ չի պահել, որ կազինոների մասին նախագիծը ներկայացրել է կառավարությունը, և նախարարն է, ԲՀԿ պատգամավորի խոսքով, որ «գլուխը կախ` նախագծի օգտին քվեարկել է»:

 

Ինչ վերաբերում է Դավիթ Սարգսյանի հայտարարությանը, թե քառյակը թաքնվում է «Դեմ եմ» նախաձեռնության հետևում, ապա Ստեփան Մարգարյանը հավաստիացրեց, որ ո'չ ԲՀԿ-ն, ո'չ էլ քառյակի մյուս ներկայացուցիչները չեն թաքնվում նախաձեռնության հետևում: Նա առաջարկեց հենց այս պահին գնալ ցանկացած բնակավայր ու տեսնել, տեղում համոզվել՝ ում են վստահում մարդիկ, ում չեն վստահում: Ստեփան Մարգարյանը հիշեցրեց, որ միայն ՀԱԿ-ի մարտիմեկյան հանրահավաքին տսանյակ` հազարավոր մարդիկ կային, ապա նշեց. «Էլ ուր մնաց, որ կազմակերպենք չորս ուժերով միասին... Այնպես որ` խորհուրդ կտամ խոսելուց առաջ մտածել»: