|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Անդրեյ Սիմոնյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից առաջարկվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի` Ագարակի սահմանային կետի վարչական տարածքը՝ փոխարենը ծառայությանը հատկացնելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված` Երևանի Կոմիտասի պողոտա 49/2 հասցեում գտնվող շենքից 466,5 քմ մակերեսով տարածք:
Սակայն այս որոշման նախագիծը վարչապետին այնքան էլ դուր չեկավ: «Մեղրիի շենքը ինչո՞ւ ենք Երևանով փոխում. անհավասար փոխանակում է, եթե Մեղրիում տարածք պետք է տանք, կտանք, Երևանում ինչո՞ւ ենք տարածք տալիս»,- հարցրեց Կարապետյանը:
Անդրեյ Սիմոնյանն էլ պատասխանեց, թե քննարկումների արդյունքում են հանգել այս որոշմանը:
Վարչապետը հակադարձեց. «Բայց անհրաժեշտությունը ո՞րն է: Շատ լավ է, որ Մեղրիի տնտեսական գոտուն տարածք տալիս ենք, բայց ՍԱՊԾ-ին տարածք տալիս ենք, թե` չէ, քննարկելի է, եկեք նայենք»: