կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-18 15:11
Քաղաքական

Հայաստանը տարածաշրջանում կշիռ ուներ ոչ թե Երևանով, այլ Սյունիքով ու Արցախով. Գևորգ Գևորգյան․ «Փաստ»

Հայաստանը տարածաշրջանում կշիռ ուներ ոչ թե Երևանով, այլ Սյունիքով ու Արցախով. Գևորգ Գևորգյան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս ամբողջ ընթացքում մենք բարձրաձայնել ենք, զգուշացրել այն մասին, որ կապիտուլ յացիոն ակտը ստորագրած դավադիրը չի կարող արժանապատիվ կառավարել երկիրը: Նաև զգուշացրել էինք, որ իրենց կողմից տարվող քաղաքական ուղղությունը ՀՀ-ի վերջնական կապիտուլ յացիային է հանգեցնելու: Այն, ինչ կատարվում է այս օրերին, հենց նշվածի հետևանքն է: «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանի դիտարկումն է, որի հետ զրույցում անդրադարձել ենք թշնամու ագրեսիային, ունեցած նոր մարդկային ու տարածքային կորուստներին, ՀՀ-ում կառավարման խնդիրներին:

«Եթե թուրքին հզոր զգալու առիթ ես տալիս, ինքը իր վաղեմի երազանքներն իրականացնելու համար մինչև վերջ է գալու: Եթե շարունակենք տրվել ՀՀ այսօրվա իշխանազավթների մանիպուլ յացիաներին, մենք, ցավոք, նման իրավիճակներ դեռ շատ ենք ունենալու: Ներքին պառակտումներով, նաև միջազգային գործընկերների հետ շանտաժային սրիկա քաղաքականությամբ մեր երկրին կործանման հասցրին: Այս մարդիկ պետական ինստիտուտներում նշանակումներ անելով՝ վարկաբեկում են դրանք: Այդ նշանակումներով ևս ոչնչացնում են պետական ինստիտուտները: Թեպետ, ի սկզբանե, երբ դարձավ վարչապետ, իր տեսակով փչացրեց ու աղավաղեց առաջին հերթին վարչապետի ինստիտուտը: Այդ վարչապետը այդպես էլ չսիրեց հայ ժողովրդին, շանտաժի լեզվով է խոսում ժողովրդի հետ, նաև միջազգային գործընկերների հետ: Մենակ թուրքերի հետ խոսելուց է ասում՝ «պատրաստ ենք խաղաղության, մարդասիրության»:

Ինչևէ: Կարծում եք՝ անսկզբունքային, անհայրենիք, անողնաշար տեսակներին նշանակելով՝ նոր փոփոխություններ ենք ունենալո՞ւ ռազմական ոլորտում: Թուրքը վախենալո՞ւ է նրանցից, որոնց ճանաչում է 3 տարի և այսքան ժամանակ իրենց գոյությունից ոգևորվելով է առաջ գալիս: Սրանք թուրքի հետ սիլիբիլի անողներ են, թուրքի երազանքներն իրականացնողներ են: Մեր պետությանը հասցրին աղետի, երբ կա մի իրականություն, ուր թուրքն արդեն հոխորտում ու ասում է՝ «մեքենաներով հասնելու ենք Երևան»: Ժողովուրդը պետք է հասկանա, որ օրհասական խնդրի առաջ ենք: Մենք կրկնում ենք 100 տարի առաջվա մեր սխալները՝ այս անգամ ենթարկվելով մանիպուլ յացիաներին ու նոր տեխնոլոգիաներին»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Գևորգյանը»: