|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
«Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամը Ռաուլ Վալենբերգի անվան մեդալ կշնորհի աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին ու նրա քրոջը՝ Աիդա Ազնավուրին:
Ինչպես տեղեկացնում է Asbarez-ը, մրցանակը կշնորհվի ի նշան Ազնավուրի ընտանիքի՝ հոր՝ Միշայի, մոր՝ Քնարի ու նրանց 2 զավակների հանդեպ հարգանքի, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին օգնել են ֆաշիստների կողմից հալածվողներին:
Ազնավուրների ընտանիքը մտերիմ հարաբերություններ է ունեցել Միսաք Մանուշյանի դիմադրության խմբի անդամների հետ և իրենց փարիզյան բնակարանում ապաստան առաջարկել հրեաներին և այլ ազգերի ներկայացուցիչներին՝ վտանգելով իրենց սեփական կյանքը:
Վալենբերգի անվան մեդալի շնորհման արարողությունը կկայանա հոկտեմբերի 26-ին Իսրայելի նախագահի նստավայրում: Ազնավուրին կուղեկցի որդին՝ Նիկոլասը, իսկ Աիդան չի կարողանա ներկա գտնվել արարողությանը: