կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-22 11:01
Տարածաշրջան

Ձեր կյանքի ու գործունեության պատմությունը առավել քան օրինակելի է. Նիկոլ Փաշինյանը՝ Շառլ Ազնավուրին

Ձեր կյանքի ու գործունեության պատմությունը առավել քան օրինակելի է. Նիկոլ Փաշինյանը՝ Շառլ Ազնավուրին

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան 94-րդ տարեդարձն է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ առիթով շնորհավորական ուղերձ է հղել. «Սիրելի՛ Շառլ Ազնավուր, մեր ողջ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։

Ձեր կյանքը և գործունեությունը մարդկային տաղանդի, կամքի, աշխատասիրության հաղթանակի բացառիկ օրինակ են, որը ոգեշնչել և ոգեշնչում է միլիոնավոր մարդկանց՝ ամբողջ աշխարհում: Հայաստանի կյանքում տեղի ունեցող շրջադարձային փոփոխությունների այս ժամանակահատվածում Ձեր կյանքի ու գործունեության պատմությունը առավել քան օրինակելի է, որովհետև ապացուցում է, որ մարդկային կամքն ու հետևողականությունը չեն ճանաչում արգելքներ, և ցանկացած նպատակ հասանելի է, եթե ունես երազանք, վստահություն, համբերություն և հավատ:

Սիրելի՛ Շառլ Ազնավուր, հենց այսպիսի հատկանիշների շնորհիվ մեր ժողովուրդը վերականգնեց իր իշխանությունը 2018 թվականի ապրիլ-մայիսին: Եվ մենք Ձեզ անհամբեր սպասում ենք Հայաստանում: Մենք անհամբեր ենք, որ Դուք սեփական աչքերով տեսնեք և համոզվեք, որ Հայաստանի քաղաքացին, հայ ժողովուրդը հաղթել է և կերտել սեփական տաղանդի, կամքի, աշխատասիրության, երազանքի հաղթանակը: 

Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ եմ մաղթում: Հայրենիքին մատուցած Ձեր անուրանալի ծառայությունները ջերմացրել և ջերմացնում են բոլորիս»: