| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            
«Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա» շրջանակներում օրերս ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցել է Շառլ Ազնավուրին Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենի կողմից Մարսելի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու, ինչպես նաև նահանգապետ Միշել Վոզելի կողմից Սենատի մեդալով և նահանգի հուշամեդալով պարգևատրելու արարողությանը. հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարությունից:
Պարոն Գոդենը նշել է, որ Մարսելի պատվավոր քաղաքացու կոչումը վերջին անգամ շնորհվել է 1947 թվականին: Միջոցառմանը մասնակցել են հայ և ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակութային գործիչներ, հյուրեր: Արարողությանը հաջորդել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին կազմակերպված ճաշկերույթը:
Տիկին Հակոբյանը «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա» ընթացքում մասնակցել է նաև ֆրանսահայ մեծանուն ռեժիսոր Անրի Վերնոյի հրապարակի բացման արարողությանը, որին ներկա էին Վերնոյի չորս երեխաները: Հյուրերի թվում էին Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը, փոխքաղաքապետեր Դիդիե Պարակյանը, Ռոլան Բլումը և Դանիել Հերմանը, Մարսելի 13-րդ և 14-րդ թաղամասերի թաղապետ Կարո Հովսեփյանը, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք, ֆրանսահայ քաղաքական և հասարակական գործիչներ: Նրանք բարձր գնահատեցին Անրի Վերնոյի ունեցած ներդրումը համաշխարհային կինեմատոգրաֆիայում: