|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. մեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ սահել հարակից ձորակը: Վարորդն ու ուղևորը՝ երկուսն էլ Արցախի քաղաքացի, տեղափոխվել են Սիսիանի Աղիտու գյուղի զինվորական հոսպիտալ:
Yerkir.am-ին հոսպիտալից տեղեկացրին, որ տուժածների առողջական վիճակը լավ է: «Վարորդը գրեթե վնասվածքներ չէր ստացել, և համապատասխան բուժզննումն անցնելուց հետո, դուրս է գրվել հիվանդանոցից: Իսկ ուղևորը թեթև վնասվածքներ է ստացել. առաջին բուժօգնությւոնը ցույց ենք տվել, հետագա բուժօգնությունից հրաժարվել է և ուզում են շարունակել իրենց ճանապարհը»,-տեղեկացրին հոսպիտալից:
Ի դեպ, հոսպիտալից հավելեցին նաև, որ ուղևորները զինվորականներ չեն և իրենց մոտ՝ հոսպիտալ են տեղափոխվել այն պատճառով, որ ամենամոտ բժշկական հաստատությունը դա է եղել: