կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-13 16:17
Հասարակություն

3 զինծառայող թեթև վնասվածքներ է ստացել. Հայկ Չոբանյան

3 զինծառայող թեթև վնասվածքներ է ստացել. Հայկ Չոբանյան

Հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հակառակորդի գործողությունների հետեւանքով թեթև վնասվածքներ է ստացել 3 զինծառայող։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Նա նշել է, որ զինծառայողներին տեղափոխել են «Բերդ» բժշկական կենտրոն, նրանց վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։

«Հիմա ես Մովսես գյուղում եմ։ Կան դիրքային փոխհրաձգություններ, բայց գյուղում ամեն ինչ հանգիստ է։ Ամբողջ օրն էլ հանգիստ է եղել։ Բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։ Կրակոցները հնչում են միայն դիքերում։ Տարբեր տրամաչափի զենքեր են օգտագործվում, չեմ կարող հստակ ասել, թե որ զենքի տեսակն է օգտագործվում»։

Նշենք, որ հակառակորդի կրակոցից վիրավորում է ստացել 2 ոստիկան, որոնք նույնպես  «Բերդ» բժշկական կենտրոնում են. նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։