|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Nissan Tida մակնիշի 35 MR 740 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ս.) և «Opel» մակնիշի 34 RT 859 պետհամարանիշի (վարորդ՝ Բ. Ա.) ավտոմեքենաները, այնուհետև «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենան բախվել է վերգետնյա անցման բետոնե սյանը:
Փրկարարները «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Ն. Դ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենասյին, ով հոսպիտալացրել է Արմենիա ՀԲԿ, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, գազի արտահոսք չի եղել: