|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երեւանում, սեպտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 42-ամյա Մարտիրոս Եղոյանը իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ավտոճանապարհի 4-դ գյուղ սկզբնամասում՝ դեռևս չշահագործվող ճանապարհին բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին, ապա՝ երկաթե ճաղավանդակին և գլխիվայր շրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։