կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-15 12:11
Հասարակություն

Երևանում Nissan Tida-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից,հարվածել սյանը և շրջվել

Երևանում Nissan Tida-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից,հարվածել սյանը և շրջվել

Ապրիլի 15-ին, ժամը 07:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի 68 հասցեում գտնվող «Սուրբ Աստվածածին» ռուս ուղղափառ եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զ. Քանաքեռցու և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկների մոտակայքում Nissan Tida մակնիշի 35 PV 633 պետհամարանիշի վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Պ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակի հենակին, ինչի հետևանքով վերջինս շրջվել է: Ա. Պ.-ը հոսպիտալացվել է Սրբ. Գ. Լուսավորիչ ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ԱԻՆ մամուլի ծառայություն