|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ապրիլի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի «Անկախության» հրապարակում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 46-ամյա Հարություն Ա․-ի վարած «Mercedes» և 41-ամյա Սարգիս Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ներից մեկի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Ռիտա Մ․-ն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, իսկ մյուս «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։