|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երեկ, հուլիսի 12-ին Ադրբեջանի սադրիչ ռազմական գործողությունների արդյունքում հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ ՀՀ զինված ուժերի զինծառայողների աչալուրջ հսկողության և սաստող պատասխանի արդյունքում հակառակորդը, զգալի կորուստներ կրելով` հետ է շպրտվել։ Այդ մասին ասվում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի հայտարարությունում:
«Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը, ոգևորվելով այն մթնոլորտից, որ իր սանձարձակ հակահայկական վարքագիծը չի արժանանում միջազգային կառույցների համարժեք գնահատականին, ուժի կիրառման սպառնալիքից անցել է ուժի ուղղակի կիրառման ՀՀ-ի դեմ:
Խստորեն դատապարտելով Ադրբեջանի սադրիչ պահվածքն ու տարածաշրջանում ռազմական լարվածության աճի անթաքույց դրսևորումները` միջազգային հանրությունից ակնկալում ենք կոշտ և հասցեական գնահատականներ։ Ադրբեջանի նման գործելաոճը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հակառակորդի հետ երկխոսության ամենաքաղաքակիրթ եղանակը հայկական զինված ուժերի ասիմետրիկ և խաղաղություն պարտադրող պատասխանն է։ Այդ առաքելությունն այսօր պատվով են իրականացնում ՀՀ և Արցախի զինված ուժերը` անառիկ պահելով մեր հայրենիքի սահմանները»,- ասվում է հայտարարությունում: