կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-19 09:46
Հասարակություն

Կատաղի պայքար՝ Մալաթիայի դեղատների բիզնեսում .«Առավոտ»

Կատաղի պայքար՝ Մալաթիայի դեղատների բիզնեսում .«Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Դեղատների բիզնեսում կատաղի պայքար է գնում. Մալաթիա համայնքում, ինչպես բնակիչներն են ասում՝ Բանգլադեշում Անդրանիկի փողոցի վրա ընդամենը 150-200 մետրի վրա 12 դեղատուն է գործում: Այստեղ որոշ դեղատների միջեւ ընկած տարածությունը հազիվ 30 կամ 50 մետր է: Կարելի է ենթադրել, որ Բանգլադեշի բնակիչները վատառողջ են ու դեղերի մեծ պահանջարկ կա, որ կողք կողքի այսքան դեղատներ կա:

Դեղերի բիզնեսով զբաղվող մեր աղբյուրը բացահայտեց գաղտնիքը. դեղատան բիզնեսով զբաղվողները, հիմնականում մեծ փողեր ունեցողները իրենց մրցակիցներին «ճանապարհից մաքրելու» համար մրցակից դեղատան հենց «քթի տակ» կրկին դեղատուն են բացում, եւ եթե անգամ վնասով են աշխատում, դա հետագա շահույթի համար է: Մրցակցին վերացնելու համար դեղատան բիզնեսով զբաղվողները վաղուց գործող դեղատան տարածքը գնում են 4-5 անգամ թանկ գներով, որպեսզի մրցակցին տարածքից հանեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում