Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանյան դեղատների գործելաոճը, կարծես թե, վերահսկողությունից դուրս է մնացել, երբ դեղամիջոցի պահանջարկը մեծանում է, մեծ արագությամբ թանկանում է նաև դեղամիջոցը: Եվ ամենակարևորը՝ դեղատները նման անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում: Այսօր հայաստանյան դեղատներում հասարակ ջերմաչափը ոսկու գին ունի:
Եթե նախկինում ջերմաչափը վաճառվում էր 500-600 դրամով, ապա հիմա այն արժե 1200-1400 դրամ: Իսկ երբ սպառողը բացատրություն է պահանջում դեղատան աշխատողից, ստանում է հետևյալ պատասխանը. «Պահանջարկն ավելացել է»: Օրինակ՝ «Տերաֆլյու», «Անտիգրիպին» հակավիրուսային թեյերի գները բարձրացել են 10-20 դրամով: Բացի այս, արձանագրենք, որ թանկացել են նաև սիրտ-անոթային հիվանդությունների համար կիրառվող դեղերը: Միակ կարևոր նորությունը՝ հակաբիոտիկների գները չեն բարձրացել, բայց չշտապենք, քանի որ որոշ հակաբիոտիկների դեֆիցիտ կա դեղատների մեծ մասում: «ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիների խոսքերով՝ «Ցեֆտրիաքսոն» հակաբիոտիկը, որը կիրառվում է մի շարք բակտերիալ վարակների բուժման համար, դեղատների մեծ մասում այս օրերին մեծ դժվարությամբ է հնարավոր գտնել: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից փոխանցեցին, որ իրենք գների զսպման գործառույթ չունեն դեղերի շուկայում:
Իսկ, ահա, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից վստահեցրին, որ դեղերի շրջանառության ոլորտն ուսումնասիրում են: Ասել է թե՝ բանը բանից անցել է, բայց ՏՄՊՊՀ-ն դեռ ուսումնասիրում է: Անգամ հանձնաժողովը օնլայն հարցում է անցկացնում սպառողների շրջանում դեղերի սպառման վերաբերյալ: Իսկ երբ է գալու գործելու ժամանակը՝ դեռևս հայտնի չէ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: