|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հոկտեմբերի 12-ին, ժամը 16:02-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտակա խաչի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր 44-րդ կմ-ին բախվել են «Lada-21014» մակնիշի п962ум777 պետհամարանիշի և «VolksWagen golf» մակնիշի 34 DA 436 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Lada-21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1967 թ. ծնված Ն. Մ.-ը և ուղևորներ՝ 1982 թ. ծնված Ն. Ա.-ը, 2008 թ. ծնված Հ. Բ.-ը և 1977 թ. ծնված Թ. Բ.-ը տեղափոխվել են Ապարանի Բ/Կ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:
«Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վարորդի տվյալները չի հաջողվել պարզել:
Փրկարարները տեղում իրականացրել են ավտոմեքենաների հոսանքազրկում, փակել գազաբալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: