Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 5-ին` ժամը 21.58-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Աբովյան հատվածում` Առինջ գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են «Ֆոլկսվագեն» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Ֆոլկսվագեն» մակնիշի 79 QQ 900 պ/հ (վարորդ` Ն. Թ., ծնվ. 1989 թ.) և «ՎԱԶ-2121» մակնիշի 062 ՏՏ 02 պ/հ (վարորդ` Ս. Ա., ծնվ. 1975 թ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դուրս են բերվել տեղի ուժերով:
Ուղևորներ Ս. Թ.-ին (ծնվ. 1984թ.) և Ա. Տ.-ին, (ծնվ. 2010 թ.) տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, իսկ վարորդ Ն. Թ.-ն և ուղևոր Թ. Հ.-ն (ծնվ. 1964 թ.) տեղափոխվել են «Սբ Գր.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը: