|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Հուլիսի 23-ին, ժամը 14:47-ին տեղեկություն է ստացվել, որ Արտաշավան-Բյուրական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա 1 տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արտաշավան-Բյուրական ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Lada Vesta» մակնիշի 55 GG 551 պետհամարանիշով (վարորդ՝ 1996 թ. ծնված Ա. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով Ա. Ա.-ը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Աշտարակի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Մալաթիա» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը. ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: