|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Հունվարի 5-ին, ժամը 22.24-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մասիս ավտոճանապարհին` Հովտաշատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-13 միջհամայնքային ավտոճանապարհի Մասիս-Էջմիածին հատվածի 12-րդ կմ-ին բախվել են Վ. Ա.-ին (ծնվ. 1968 թ) պատկանող «Օպել» մակնիշի 35 SD 536 պ/հ և Է. Ս.-ին պատկանող (ծնվ. 1988 թ) «ՎԱԶ-2106» մակնիշի 87 PP 787 պ/հ ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենաների վարորդները և ուղևորներ Հ. Օ-ն (ծնվ. 2002 թ), Ա. Օ-ն (ծնվ. 2003թ), Կ. Օ.-ն (ծնվ. 2000 թ), Ա.Օ-ն (ծնվ. 1956 թ), Մ. Օ-ն (ծնվ. 2008 թ) տեղափոխվել են Էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն, իսկ Ծ. Հ.-ն (ծնվ. 1954 թ) տեղափոխվել է Մասիս քաղաքի բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները: