Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 18-ին, ժամը 02.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Պուշկինո գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ում` Պուշկինո գյուղի ոլորաններում, բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 14 US 701 պետհամարանիշի (վարորդ` 1988 թ. Գ. Գ.) և «ԲՄՎ X5» մակնիշի 34 TA 903 պետհամարանիշի (վարորդ` 1993 թ. ծնված Ա. Ս.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ.Գ-ը ուղևորներ` Յ. Կ.-ը, Կ. Գ.-ը (ծնված 1958 թ.) և Մանուշ Գոգինյանը (ծնված 1965 թ.) հոսպիտալացվել են Ստեփանավան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենաները: