|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Օգոստոսի 25-ին, ժամը 18:50-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ «տառերի պուրակ» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի 83 QO 083 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1986 թ. ծնված Կ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: