Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անվան հետ կապվող «Դանինի» ՍՊԸ-ն 3 տարով հայտնվել է պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում:
Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ գնումների բողոքարկման խորհուրդը ստանալով ՀՀ ֆինանսների նախարարության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի գրությունը և «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացությանը, վարույթ է իրականացրել: Ֆինանսների նախարարությունն էլ իր հերթին ստացել է ՀՀ արդարադատության նախարարության դիմումը, որով պահանջվել է ուսումնասիրել «Դանինի» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմքերը, և այսպիսի հիմքերի առկայության դերպքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ցանկում ներառելու համար:
«Դանինի» ընկերությունը գնումների բողոքարկման կենտրոնին հայտնել է, որ պաշտպանության նախարարության և ընկերության միջև կնքվել է ընդհանուր առմամբ ապրանքների գնման 11 պայմանագիր: Մատակարարված ապրանքների գումարը կազմել է 1 միլիարդ 330 միլիոն դրամից ավելի, սակայն ՊՆ-ի կողմից վճարվել 11 միլիարդ 295 միլիոն դրամ կամ պակաս է վճարվել նախնական հաշվարկներով 35 միլիոն դրամ, քանի որ համաձայն պայմանագրի՝ գնորդը պարտավոր էր վճարման ժամկետը խախտելու համար տույժեր վճարել:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: