Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես հայտնի է, օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կառավարության անդամները դուրս էին գալիս փողոցներ և մարդկանց դիմակներ բաժանում: Ակցիան տևեց մի քանի օր:
Alternativ.am-ը փորձել է պարզել, թե ինչ միջոցներով և ումից են ձեռք բերվել այդ դիմակները, և ընդհանուր առմամբ քանի դիմակ է բաժանվել:
Համապատասխան հարցադրումներով դիմեցինք ՀՀ վարչապետի աշխատակազմ, որտեղից մեզ հայտնեցին, որ կորոնավիրուսի դեմ պայքարի տեղեկատվական իրազեկման շրջանակում քաղաքացիներին բաժանվել է 5940 հատ պաշտպանիչ դիմակ: Դիմակները ձեռք են բերվել վարչապետի աշխատակազմի կողմից՝ պետբյուջեի միջոցների հաշվին, «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ից: Ընդհանուր առմամբ ծախսվել է 356 400 դրամ (մեկ դիմակը՝ 60 դրամ):
Հիշեցնենք, որ «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ն հենց այն ընկերությունն է, որը, ըստ մամուլում առկա բազմաթիվ հրապարակումների, պատկանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականներին: Ստացվում է, որ կառավարությունը պետական միջոցներից գումար է հատկացնում՝ վարչապետի ազգականների արտադրանքը իրացնելու համար, դա էլ հերիք չէ, վարչապետն անձամբ փողոցներում գովազդում է այդ արտադրանքը:
Ուշագրավ է նաև 1 դիմակի արժեքը: Կառավարությունն այն ձեռք է բերել 60 դրամով, մինչդեռ բազմաթիվ այլ գործարաններ հատկապես մեծածախ գնումների դեպքում 40-50 տոկոսով ավելի մատչելի դիմակներ են առաջարկում: