կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-12 09:31
Առանց Կատեգորիա

Դա պատերազմի հետ կապվող առանձնահատուկ վերաբերմունք էր․ «Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանը՝ ժողովրդին մինչև պատերազմի վերջին օրը դիտավորյալ ստելու մասին․ «Իրավունք»

Դա պատերազմի հետ կապվող առանձնահատուկ վերաբերմունք էր․ «Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանը՝ ժողովրդին մինչև պատերազմի վերջին օրը դիտավորյալ ստելու մասին․ «Իրավունք»

«Իրավունքը» զրուցել է «Իմ քայլը» խմբակցու­թյան պատգամավոր Վահե Ղալումյանի հետ։

Ներկայացնում ենք հատված․

«-Պատերազմը ոչ վաճառված էր, ոչ դավաճանված, համաձայն չեմ այդ եզրակացությունների հետ: Դավաճանու­թյան մեղադրանքը բացարձակ անհիմն եմ համարում: Բա­նակն է պարտվել, ի՞նչ դավա­ճանություն:

-Այսինքն՝ միայն բանա՞կն է մեղավոր:

-Իհարկե: Իսկ եթե ավելի գլոբալ ասենք, մենք ընդհանուր պարտվել ենք այս պատերազմում:

-Իսկ ղեկավարությունը չէ՞ր կարող ժամանակին կանգնեցնել պատերազմը, երբ ակնհայտ էր, որ ուժերն անհավասար են:

-Պարտվել է մեր պետու­թյունը, ոչ թե ղեկավարու­թյունն առանձին: Պարտվել է և՛ իշխանությունը, և՛ ընդ­դիմությունը (դուք որոշում­ներ կայացնեք, ընդդիմությո՞ւնը պարտվի- հեղ.):

-Իսկ պարտված իշխա­նությունը չպե՞տք է հեռանա:

-Իհարկե ոչ:

-Ինչո՞ւ:

-Ես տենց Եմ մտածում:

-Առհասարակ, կապիտուլյացիա ստո­րագրած ղեկավարությունը հեռանում է:

-Բայց ո՞վ ասաց, որ մենակ իշխանությունն է պարտ­վել: Ես ասացի պարտվել է և՛ բանակը, և՛ ժողովուր­դը: Հիմա ի՞նչ եք առաջար­կում:

-Ժողովուրդն ինչո՞վ է պարտվել:

-Ամեն ինչով, մենք միասին ենք պարտվել: Ինչու ժողո­վուրդը պատերազմին չի՞ մասնակցել:

-Բայց Ժողովրդին վստա­հեցնում էին, որ հաղթում ենք, ընդհուպ վերջին օրը: Այն դեպքում, երբ իրավիճա­կը գնալով ավելի էր փակու­ղի մտնում:

-Բա, իհարկե, պետք է վստահեցնեին, չէին կարող Ժողովրդին ասել՝ մենք ստեղ խնդիր ունենք, պարտվում ենք: Նորմալ ա դա:

-Այսինքն՝ դիտավորյալ ստո՞ւմ էիք ժո­ղովրդին:

-Ոչ, դա պատերազմի հետ կապվող առանձնահատուկ վերաբերմունք էր:

-Ստե՞լն էր վերաբեր­մունք:

-Ոչ: Գիտեք, ես Ձեզանից շատ եմ ցավում:

-Իսկ ո՞վ էր մեղավոր այդ ցավի համար:

-Իհարկե, կան սխալներ, մենք չենք խուսափում: Բայց ամբողջությամբ սխալները բարդել երկու տարվա իշխանության վրա, համաձայն չեմ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: